ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Գերմանիայում անցկացվող համաժողովին

25 Հոկտեմբերի, 2017
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վիսբադեն քաղաքում մասնակցում է հոկտեմբերի 25-ից 27-ն անցկացվող եվրոպական պետությունների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին:

39 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող համաժողովը միտված է Եվրոպայի անվտանգության փոփոխվող միջավայրի և ծառացած ռազմավարական մարտահրավերների, համատեղ զորավարժությունների կազմակերպման, անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի և այլ արդիական հարցերի քննարկմանը:

  • Տարածել