ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել Է ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների միջազգային միության և «ԴՈՍԱԱՖ» խորհրդի լիակազմ նիստ

10 Հոկտեմբերի, 2017 18:34
Հոկտեմբերի 10-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների միջազգային միության և «ԴՈՍԱԱՖ» խորհրդի լիակազմ նիստ։

Նիստին ներկա են եղել ԱՊՀ մասնակից պետությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բաձրաստիճան զինվորականներ, վետերաններ:

Բացմանը ելույթով հանդես է եկել ԱՊՀ մասնակից պետությունների «ԴՈՍԱԱՖ»-ի նախագահ Ալեքսանդր Կոլմակովը, ով ընդգծել է անդամ-պետությունների միջև համագործակցության առավել ընդլայնման անհրաժեշտությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ողջունելով ներկաներին և կարևորելով նմանատիպ միջոցառումները, նշել է.  «Նման միջոցառումները նպաստում են մասնակից պետությունների միջև համագործակցության զարգացմանը, մարտունակության բարձրացմանը, հայրենասիրական դաստիարակության, բանակի և հասարակության միջև կապի ամրապնդմանը, ինչպես նաև կարևոր գործիք են երիտասարդությանը զինվորական ծառայությանը նախապատրաստելու համար»:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ  «ԴՈՍԱԱՖ»-ի նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվել են Ռուսաստանի «ԴՈՍԱԱՖ»-ի «ԽՍՀՄ առաջին եռակի հերոս Ա. Պոկրիշկինի» անվան մեդալով։

  • Տարածել