Ավարտվել է «Որոնում-2017» զորավարժությունը

7 Հոկտեմբերի, 2017 19:47
Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում ավարտվել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2017» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը:

Զորավարժության եզրափակիչ՝ կրակային փուլին հետևել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ՀԱՊԿ անդամ պետությունների և ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի բարձրաստիճան զինվորականներ:

«Որոնում-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ` կրակային փուլի ընթացքում խաղարկվել են ղեկավարման մարմինների և հետախուզական ստորաբաժանումների համատեղ գործողությունների դրվագներ, հետախուզության հատուկ ուժերով և միջոցներով իրականացվել են կարևոր օբյեկտների գրավման և ոչնչացման հատուկ խնդիրներ:

«Որոնում-2017» մարտավարամասնագիտական զորավարժությանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 1000 զինծառայողներ, ներգրավված էր ՌԴ ԶՈՒ օդատիեզերական խմբավորումը, ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանի օկրուգի հետախուզական ավիացիան, անօդաչու թռչող սարքեր, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռադիոէլեկտրոնային և ռադիոտեխնիկական հետախուզության խմբեր, համազորային և հատուկ հետախուզական ստորաբաժանումներ:

  • Տարածել