Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգային խնդիրներ

5 Հոկտեմբերի, 2017 21:18
Հոկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը:

Հյուրերի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը, ՀՀ պաշտպանության ոլորտի բարեփոխումների ընթացքը և այլն:

Կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգային խնդիրներ և տարբեր ոլորտներում Կալիֆորնիա նահանգի հետ կապերի ամրապնդման հեռանկարները:

  • Տարածել