ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին

2 Հոկտեմբերի, 2017 19:26
Հոկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ պաշտպանության նախարարն ամփոփել է պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ներկայացրել առաջիկա անելիքները` միտված զինված ուժերի մարտունակության մակարդակի շարունակական ամրապնդմանը, «Ազգ-բանակ» հայեցակարգի ռազմավարության կիրառական ծրագրերի իրականացմանը, պաշտպանության ոլորտի կառավարման արդյունավետության և զինվորական ծառայության գրավչության ու զինված ուժերի նկատմամբ հասարակության վստահության առավել բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների անվտանգության ապահովմանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև կադրային քաղաքականության, հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորված զինծառայողների ապահովագրության հիմնադրամի, տեխնիկական նոր միջոցներով առաջնագծի համալրման և բազմաթիվ այլ ծրագրերի մասին:

Play

  • Տարածել