Հայտարարարություն
26 Սեպտեմբերի, 2017 11:30Հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև 2017թ. հոկտեմբերի 3-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն.
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն,
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի),
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների համարները, մեկ լուսանկար (3x4 չափի):
Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող ոչ ավելի քան 1 լրագրող, 1 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 1 օպերատոր:
Օտարերկյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման վկայականի պատճենը:
Դիմումները կարող են լրացվել առցանց կամ ուղարկվել էլեկտրոնային փոստով` modpress@mil.am հասցեով:
Հավատարմագրման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 294638 կամ 091 502610 հեռախոսահամարներով: