ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

15 Սեպտեմբերի, 2017 18:35
Սեպտեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի Խորհրդի և Հայաստանի պաշտպանական գերատեսչության համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: Կողմերն անդրադարձել են նաև Եվրոպայի Խորհրդի հետ Մեծ Բրիտանիայի օժանդակությամբ իրականացվող ծրագրին, որի նպատակն է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին:

Նատալյա Վուտովան ՀՀ պաշտպանության նախարարին տեղեկացրել է, որ ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին և ԵԽ երևանյան գրասենյակը շարունակելու է աշխատանքները ծրագիրն ամբողջ ծավալով իրականացնելու ուղղությամբ:

  • Տարածել