Կայացել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը

8 Սեպտեմբերի, 2017 18:07
Սեպտեմբերի 5-9-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստը, որը ղեկավարել են հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վլադիմիր Դրոժժովը:

Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հաձնաժողովի 12-րդ նիստի» արձանագրությունը:

  • Տարածել