Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը ՉԺՀ

7 Սեպտեմբերի, 2017 09:57
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է Չինաստանի Շանսի նահանգում։

Շուրջ 35 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչական կենտրոն Սիանում կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ։

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ներկայացրել կայացած հայ-չինական բանակցությունների մանրամասները և հույս հայտնել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցությունը դինամիկ կերպով կզարգանա նաև պաշտպանական ոլորտում։ Չինական կողմն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան նոր խթան կհանդիսանա այդ գործում։

  • Տարածել