Մամուլի հաղորդագրություն

4 Սեպտեմբերի, 2017
Հաշվի առնելով, որ մի շարք լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկատվություն, թե Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած զորավարժությանը` ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է.

ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները պարբերաբար մասնակցում են արտերկրում անցկացվող տասնյակ բազմազգ զորավարժություններին և դրանց պլանավորման համաժողովներին ու բանակցություններին: Զորավարժություններին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցության ձևաչափը որոշվում է` ելնելով պաշտպանական գերատեսչության միջազգային փոխգործունակության պլանային կարիքներից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանում անցկացվող զորավարժություններն այդ առումով առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար` ի սկզբանե դրանց չմասնակցելու որոշում է կայացվել և մասնակցության հայտ չի ներկայացվել:

Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են:

  • Տարածել