Շարունակվում են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները

23 Օգոստոսի, 2017 14:09
ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումների շրջանակներում ՌՈՒՀ-երի շրջանավարտներն օգոստոսի 23-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հերոսացած հայորդիների հիշատակին:

Նույն օրը նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ինչպես նաև հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: 

Ավարտական միջոցառումների շրջանակներում օգոստոսի 23-ի երեկոյան ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները «Գաֆեսճյան» քանդակների պուրակում («Կասկադ» համալիր) կմասնակցեն «Ռեինկարնացիա» խմբի համերգին:

Օգոստոսի 24-ին ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները կհյուրընկալվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

  • Տարածել