ՀՀ զինված ուժերում մեկնարկել է նոր ուսումնական փուլը

17 Օգոստոսի, 2017 16:19
ՀՀ զինված ուժերում մեկնարկած նոր ուսումնական փուլի առթիվ առաջին բանակային զորամիավորման զորամասերում կայացել են հանդիսավոր միտինգներ, որոնց մասնակցել են ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը և զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը:

Նրանք և զինծառայողներն իրենց ելույթներում անդրադարձել են զորամասերի մարտական խնդիրների ժամանակին կատարման կարևորությանը, «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում իրականացվելիք ծրագրերին, ինչպես նաև շնորհավորել են զորամիավորման` «Տանկային բիաթլոն-2017» միջազգային մրցույթում բարձր արդյունքներ ցուցաբերած տանկային անձնակազմին:

Նոր ուսումնական փուլի մեկնարկին հաջորդած եռօրյա մարտավարաշարային պարապմունքները, որոնց ընթացքում բարձր արդյունքներով առանձնացել է հատկապես գնդապետ Լևոն Հովհաննիսյանի հրամանատարությամբ գործող «Վարդան Մամիկոնյան» շքանշանակիր զորամասի զրահատանկային ստորաբաժանումը, արտացոլել են զորամասերի մարտական պատրաստության բարձր մակարդակը և վկայել, որ զորամիավորումն ունակ է կատարել իր մարտական խնդիրը:

 

  • Տարածել