Ուսուցիչների ընդունելության հայտարարություն

31 Հուլիսի, 2017 14:04
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն հետևյալ առարկաների դասավանդման համար`
Play

հայոց լեզու, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, ինֆորմատիկա:

 

Դիմորդները պետք է ծանոթ լինեն ուսուցման ժամանակակից մեթոդներին, մշտապես հետևեն արտերկրում ու Հայաստանում դրանց զարգացման միտումներին, ուսումնական գործընթացում հանդես բերեն ստեղծագործական և նորարար  մոտեցումներ:

Վարժարանում ուսուցումը կազմակերպվելու է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ մշակված ծրագրով։

 

Պարտականություններ

  • առարկայի դասավանդում,
  • ուսումնաօժանդակ միջոցառումների կազմակերպում:

 

Պահանջվող հմտություններ և ունակություններ

  • մանկավարժական բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • սովորողների հետ աշխատելու նվազագույնը մեկ տարվա փորձ,
  • հայերենի, ռուսերենի և աշխատանքային անգլերենի լավ իմացություն,
  • համակարգչային հմտություններ (MS Office, Internet),
  • կազմակերպչական հմտություններ,
  • միջանձնային և հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • պատասխանատվության և ճշտապահության բարձր զգացում,
  • սեր և լուրջ վերաբերմունք կրթությանը ու ինքնակրթությանը։

 

Դիմելու կարգը

Թեկնածուները պետք է  montemelkonyan@mil.am էլ. հասցեին ուղարկեն.

  1. ինքնակենսագրություն (CV) Adobe PDF կամ MS Word ձևաչափով,
  2. նամակ-հիմնավորում «Ինչո՞ւ եմ ուզում Մոնթե Մելքոնյան վարժարանում դառնալ ուսուցիչ» թեմայով ( մեկ համակարգչային էջի սահմաններում),
  3. դասավանդման, դասարանի հետ աշխատանքի սեփական մոտեցումների ու առաջնահերթությունների հակիրճ նկարագրություն (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, Video և այլ ձևաչափերով):

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Նամակի բովանդակության տողում նշել պաշտոնի անունը՝ Teacher_Subject (Subject բառի փոխարեն գրել դասավանդվելիք առարկայի անվանումը, օրինակ՝ English, Physics և այլն)։

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի 14-ը։

Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։

Աշխատանքի սկիզբը` 2017թ. սեպտեմբերի 1։

 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 077-87-12-70      հեռախոսահամարով:

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի մասին տեսանյութը կարող եք դիտել հետևելով հղմանը:

  • Տարածել