Ընդունելություն ՊՆ վարչական համալիրում

21 Հուլիսի, 2017 17:55
Հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է «Դեպի Հայք» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետություն այցելած սփյուռքահայ երիտասարդներին։

Ողջունելով ներկաներին` Արտակ Զաքարյանը ներկայացրել է ՀՀ պաշտպանական քաղաքականության ներքին և արտաքին ուղղությունները, մի շարք երկրների և դաշինքների հետ երկկողմ ու բազմակողմ ռազմական համագործակցության զարգացման ընթացքը, ինչպես նաև պաշտպանական գերատեսչության կողմից այսօր կյանքի կոչվող ծրագրերը: 

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, որոնց զգալի մասը վերաբերում էր զինվորական ծառայության նոր ձևերի ընտրության հնարավորություն ընձեռող և վերջին ամիսներին հանրային լայն քննարկումների առարկա դառնալով` հասարակության հավանությանն արժանացած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերին:

  • Տարածել