ԲԱԺԻՆՆԵՐ
Ի գիտություն ԶԼՄ ներկայացուցիչների
տարածել
հավանել
0
19 Մայիսի 2017
ՀՀ պաշտպանության նախարարությունը ս.թ. մայիսի 29-ից մինչև հունիսի 4-ը նախաձեռնել է մեկշաբաթյա մասնագիտական դասընթաց «Ռազմական լրագրություն» խորագրով: Դասընթացի նպատակն է` աջակցել ԶԼՄ ներկայացուցիչներին ռազմական ոլորտն առավել գրագետ և մասնագիտորեն լուսաբանելու համար:

Դասընթացի ծրագիրը բաղկացած է տեսական և գործնական փուլերից: Դասընթացի առաջին փուլն անցկացվելու է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Դասընթացի մասնակիցները կհանդիպեն ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ, կունկնդրեն մասնագիտական դասախոսություններ, կմասնակցեն պաշտպանական ոլորտին առնչվող քննարկումների և գործնական պարապմունքների: Դասընթացի շրջանակում նախատեսվում է նաև եռօրյա այց Արցախի Հանրապետություն:

Դասընթացին կարող են մասնակցել միայն ՀՀ ՊՆ-ում հավատարմագրված ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտի ձևը: (լրացնել դիմում-հայտը) Դիմում-հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 25-ը:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 093-47-84-74 հեռախոսահամարով:

Հետևեք մեր լրահոսին նաև սոցցանցերում`
Նորություններ