ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
տարածել
հավանել
0
20 Ապրիլի 2017
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 19-ին Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին:

Նիստի շրջանակում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության սպառնալիքները, հակաօդային պաշտպանության կազմակերպման խնդիրները` ի շահ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի: Քննարկվել են նաև Կազմակերպության նոր աշխատանքային մարմինների ստեղծման ու ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի ավիացիայի միջազգային թռիչքների կազմակերպման հետ կապված հարցեր:

Հետևեք մեր լրահոսին նաև սոցցանցերում`
Նորություններ