Արդյունքների ամփոփում 1-ին ԲԿ-ում

19 Ապրիլի, 2017 16:30
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային կորպուսում ամփոփվել են 2017թ. ուսումնական տարվա առաջին եռամսյակի արդյունքները:

Զորամիավորման հրամանատարի տեղակալներն ու ծառայությունների պետերը զեկուցել են ենթակա զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության ու պատրաստականության, մարտական հերթապահության և զորքերի ծառայության կազմակերպման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման, թիկունքային ապահովման, զինվորական կարգապահության ամրապնդման և զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Զեկույցներում ներկայացվել և վերլուծվել են անցկացված զորավարժությունների, մարտավարական-մասնագիտական հավաք-պարապմունքների, մարզումների, ստուգարքների, իրականացված ստուգումների և պլանային այլ աշխատանքների արդյունքները, կատարվել են արձանագրված որոշակի բացթողումների վերացման համար անհրաժեշտ եզրահանգումներ:

Ամփոփելով ներկայացված զեկույցներն ու քննարկված հարցերը, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը առաջադրված մարտական խնդիրներն ամբողջությամբ իրագործելու համար կարևորել է արձանագրված դրական ցուցանիշների պահպանման ու բարելավման անհրաժեշտությունը, մատնանշել տեղ գտած բացթողումների շտկման ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումները: Զորամիավորման հրամանատարի խրախուսել է եռամսյակի արդյունքներով մարտական պատրաստության և զինվորական կարգապահության առավել բարձր ցուցանիշներով աչքի ընկած զինծառայողներին:

  • Տարածել