ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Կարոլին Դույեզին

12 Ապրիլի, 2017 18:18
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության, սահմանամերձ համայնքներում բնակչության կենսամակարդակի բարելավման, ինչպես նաև արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց խնդիրներին վերաբերող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովի գործունեությունը` ուղղված սահմանամերձ համայնքներում բնակչության կեցության և անվտանգության ապահովման բարձրացմանը:

Բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը, ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության առավել խորացմանը և ջանքեր գործադրել պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

  • Տարածել