Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունն այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

22 Մարտի, 2017 17:44
Սերբիայի Պաշտպանական համալսարանի պատվիրակությունը՝ համալսարանի ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Մլադեն Վուրունայի գլխավորությամբ մարտի 22-ին այցելել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՊԱՀՀ):

ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրել է կառույցի ստեղծման գործընթացը, առաքելությունը, նպատակներն ու հիմնական խնդիրները:

 

Հանդիպման ժամանակ հանգամանալից կերպով ներկայացվել են Համալսարանում կիբեռանվտանգության, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող հետազոտական գործունեությունը, ինչպես նաև կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով կատարվող հետազոտությունները:

 

Գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանն իր խոսքում նշել է, որ Համալսարանում կատարվող հետազոտությունների հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանն են ներկայացվում ռազմավարական գնահատումներ և առաջարկություններ:

 

Մլադեն Վուրունան պատասխան խոսքում հույս է հայտնել, որ Սերբիայի ազգային պաշտպանական համալսարանի պատվիրակության այցը Հայաստանի Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան սկիզբ կդնի երկու հաստատությունների միջև համագործակցությանը:

  • Տարածել