ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են մարզական միջոցառումներ

21 Մարտի, 2017 17:25
ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզահամալիրում կանանց միջազգային օրվա կապակցությամբ անցկացվել են սեղանի թենիսի, շաշկու և հրաձգության կանանց առաջնություններ, իսկ բանակի կենտրոնական մարզական ակումբում մրցավեճի են բռնվել զինծառայող շախմատիստները:

Մարզական ստուգատեսի նպատակն էր կանանց շրջանում մասսայականացնել սպորտը, քարոզել առողջ ապրելակերպի սկբունքները, բացահայտել և խրախուսել սպորտի ասպարեզում լավագույն ցուցանիշները գրանցած կանանց:

Կանանց մրցապայքարին զուգահեռ ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԳՇ ենթակա վարչությունների  մարզական հավաքականների մասնակցությամբ անցկացվել է նաև վոլեյբոլի մրցաշար: Համառ պայքարի արդյունքում մրցաշարի առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ կադրերի վարչության հավաքականը:

Մրցանակային առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած զինծառայողները ՀՀ ԶՈւ Մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանից արժանացել են մեդալների և պատվոգրերի:

  • Տարածել