Վիգեն Սարգսյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

27 Հունվարի, 2017 17:38
Բանակի օրվան ընդառաջ` հունվարի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Play

Մամուլի ասուլիսի ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ամփոփել է պաշտոնավարման 4 ամիսները, ներկայացրել առաջիկա անելիքները` միտված զինվորական ծառայության գրավչության ու զինված ուժերի նկատմամբ հասարակության վստահության առավել բարձրացմանը, ինչպես նաև զինծառայողների անվտանգության ապահովմանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խոսել է նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորված զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ստեղծման, գնումների ընթացակարգի պարզեցման, տեխնիկական նոր միջոցներով առաջնագծի համալրման  և բազմաթիվ այլ ծրագրերի մասին:

Մամուլի ասուլիսի ավարտին մարվել և շրջանառության մեջ են դրվել «Հայկական բանակի կազմավորման 25–ամյակը» թեմային նվիրված երկու նամականիշ:

Նամականիշների մարումն իրականացրել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրն Խուան Պաբլո Գեչիջյանը և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, շարքային զինծառայող Նարեկ Մալխասյանը:

  • Տարածել