Մամուլի հաղորդագրություն

30 Դեկտեմբերի, 2016 12:48
Դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում հակառակորդը կրել է մինչև 7 զինծառայողի կորուստ:

Այդուհանդերձ ադրբեջանական կողմը պաշտոնապես հերքում է սեփական զոհերի մասին լուրերը՝ նշելով ընդամենը մեկ անհայտ կորածի մասին: Ինչպես միշտ՝ ադրբեջանական կողմը սեփական հանրությունից թաքցնում է իր արկածախնդիր, անգամ մարտավարական նշանակություն չունեցող գործողությունների ձախողումները: Առավել քան վստահ ենք, որ առաջիկա օրերին, հակառակորդը ստիպված կլինի պաշտոնապես ընդունել իր կորուստները, նրանց մահը քողարկելով միգուցե անգամ տարբեր տեխնածին և առողջական խնդիրներով:

  • Տարածել