Հունաստանի ազգային պաշտպանության քոլեջում ներկայացվել է են հայ-հունական ռազմական համագործակցության առաջնահերթությունները

20 Դեկտեմբերի, 2016 12:49
Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետության գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 19-ին հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Դուզինասի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու պետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցության բարձր մակարդակը:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Հունաստանի ազգային պաշտպանության քոլեջում: Վիգեն Սարգսյանը ռազմաուսումնական հաստատության կրթական ծրագրերին, քոլեջի ունկնդիրների և պրոֆեսորադասախոսական կազմի համար հանդես է եկել դասախոսությամբ: Ներկայացվել են հայ-հունական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները: ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև քոլեջի ունկնդիրների հարցերին:

  • Տարածել