Զինված ուժերի զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ

14 Դեկտեմբերի, 2016 16:30
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` բանակային զորամիավորումների ենթակա զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ:

1-ին բանակային զորամիավորման վարչակազմը` զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ, ենթակա բոլոր զորամասերում, սահմանված ժամկետներում իրականացվող ստուգումների շրջանակում, ամփոփում են իրականացված մարտական պատրաստականության և պատրաստության, զորքերի ծառայության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական ապահովման, թիկունքային ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումների արդյունքները:

Տեսական ու գործնական պարապմունքների միջոցով ստուգող հանձնաժողովները գնահատում են նաև զինծառայողների մարատավարական-մասնագիտական գիտելիքները, ստորաբաժանումների և անձնակազմի մարտական, կրակային, ֆիզիկական, զորահավաքային և տեխնիկական պատրաստվածության մակարդակը:

  • Տարածել