ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է լրագրողների հավատարմագրում

26 Հոկտեմբերի, 2016 11:03
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2016թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների և 2017թ. ընթացքում պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև 2016թ. նոյեմբերի 5-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն.

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն,

բ) հավատագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի),

գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),

դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների ու հեռապատճեների համարները, մեկ լուսանկար (3x4 չափի):

Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող 2 լրագրող, 2 լուսանկարիչ կամ տեսագրման 2 օպերատոր:

Օտարերկյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման վկայականի պատճենը:  

Դիմումները կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով` modpress@mil.am, press@mil.am հասցեներով:

Հավատարմագրման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093 47-84-74 հեռախոսահամարով:

  • Տարածել