Վերահաստատվել է երկկողմ համագործակցության բարձր մակարդակը

20 Հոկտեմբերի, 2016 15:19
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին, ով այցելել էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ղեկավարության անունից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի նշանակման առիթով շնորհավորական ուղերձ փոխանցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում վերահաստատվել է հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բարձր մակարդակը: Կողմերը պատրաստակամություն են արտահայտել փոխգործակցության հետագա խորացման ու ակտիվացման ուղղությամբ:

  • Տարածել