Անցկացվել են բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություններ

19 Հոկտեմբերի, 2016 18:30
ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման շրջանակում օրերս անցկացվել է բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն:

Զորավարժության նպատակներն էին մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ժամանակ հրամանատարների և շտաբերի գործնական ունակությունների կատարելագործումը, մարտական գործողությունների պլանավորման և իրականացման ընթացքում ենթակա ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակի ամրապնդումը:

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության փուլերի ընթացքում ամբողջ ծավալով իրականացվել են զորավարժության մտահղացմամբ նախատեսված պաշտպանողական և հարձակողական մարտերի պլանավորման, նախապատրաստման ու վարման, շտաբերի բացազատման, հիմնական և պահեստային ուժերի վերադասավորման, ընդգրկված անձնակազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման, ուժերի և միջոցների արդյունավետ կիրառման աշխատանքներ:

Առանձնակի ուշադրություն է հատկացվել ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում կատարված ճշգրտումներին և նորամուծություների գործնական կիրառմանը:

Բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության ավարտական փուլում, զորամիավորման ենթակա զրահատանկային զորամասերից մեկի բազայի վրա անցկացվել է ռեակտիվ հրետանային միջոցներով ուժեղացված գումարտակային մարտավարական զորավարժություն մարտական հրաձգությամբ:

Արդյունքների ամփոփման ժամանակ ընդգծվել է, որ զորավարժության բոլոր փուլերին ներգրավված ստորաբաժանումները գրանցել են բարձր արդյունքներ և հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները:

  • Տարածել