Քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները

13 Հոկտեմբերի, 2016 17:48
Սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակներում հոկտեմբերի 13-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Շուգաևի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության ու անվտանգության համալիր համակարգերի ուղղություններով արտադրական կոոպերացիայի և համատեղ ձեռնարկությունների ստեղծման հեռանկարները:

ՀՀ պաշտպանության նախարարը հյուրին մաղթել է հաջողություն և արդյունավետ գործունեություն «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի ընթացքում և նշել է համագործակցության շարունակական զարգացման անհրաժեշտությունը` ուղղված երկու երկրների անվտանգության ու կայունության ամրապնդմանը:

  • Տարածել