Անցկացել են դեսանտավորման վարժանքներ

7 Հոկտեմբերի, 2016 13:37
ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման պատրաստության պլանի համաձայն` զորամիավորման ենթակա զորամասերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրականացրել են ուղղաթիռից պարանով դեսանտավորման ուսումնական վարժանքներ:

Հոկտեմբերի 4-ից 5-ը անցկացված ուսումնական վարժանքների ընթացքում հղկվել են ռելիեֆային բարդ պայմաններում ցածր բարձրություններից անձնակազմի դեսանտավորման և ուղղաթիռից բեռների իջեցման հմտությունները:

  • Տարածել