Անցկացվել են դիպուկահարների հավաքներ

6 Հոկտեմբերի, 2016 15:50
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` օրերս ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվել են զորամիավորման ենթակա զորամասերի դիպուկահարների հավաքներ:

Հավաքների ուսումնական նպատակն էր դիպուկահարների պատրաստվածության աստիճանի, տեղանքում կողմնորոշվելու և քողարկվելու նրանց ունակությունների և հմտությունների, ինչպես նաև կրակային պատրաստվածության վիճակի ստուգումը:

Հավաքների շրջանակում կազմակերպված տեսական և գործնական պարապմունքների ընթացքում զորամասերի դիպուկահարները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, իսկ կրակային պատրաստությունից գրանցվել են միայն լավ և գերազանց գնահատականներ:

  • Տարածել