Կայացել է հանդիպում Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խմբի անդամների հետ

14 Սեպտեմբերի, 2016 09:16
ՀՀ պաշտպանական ոլորտի օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ փորձագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով սեպտեմբերի 13-ին Հայաստան է այցելել Մեծ Բրիտանիայի իրավական ոլորտի խորհրդատվական խումբը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչների հետ քննարկվել են ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները, սահմանադրական փոփոխությունների իրագործման շրջանակներում պաշտպանական ոլորտը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումներն ու Մեծ Բրիտանիայի փորձին վերաբերող մի շարք այլ հարցեր:

  • Տարածել