ՀՀ ՊՆ 1-ին Բանակային զորամիավորումում անցկացվել է շտաբային մարզում

8 Սեպտեմբերի, 2016 13:55
ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորումում անցկացվել է երկօրյա շտաբային մարզում, որի նպատակն էր ստուգել զորամիավորման կառավարման համակարգի վիճակը, կառավարման մարմինների պատրաստության աստիճանն ու զորքերի կառավարման ապահովման ունակությունները:

Շտաբային մարզումներն անցկացվել են պաշտպանական գործողության նախապատրաստման թեմայով: Կիրառման շրջանում և զորամիավորման շտաբում ԲԿ վարչակազմի, ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, ծառայությունների պետերի մասնակցությամբ իրականացվել է տեղազննում, տեղանքում կատարվել են խնդիրների անհրաժեշտ ճշգրտումներ, տեղանքի մանրակերտի վրա հստակեցվել են փոխգործակցության կազմակերպման մանրամասները:

Մարզումները միտված են զորքերին մարտական խնդիրների առաջադրման և փոխգործակցության ապահովման առումով զորամիավորման շտաբի և ստեղծված աշխատանքային խմբերում ընդգրկված սպաների գործնական հմտությունների ամրապնդմանը, զորամիավորման կառավարման մարմինների աշխատանքների ներդաշնակման և գործողությունների պլանավորման կարողությունների կատարելագործմանը:

Շտաբային մարզումները ղեկավարել է զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը:

  • Տարածել