Տեղի է ունեցել բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստը

31 Օգոստոսի, 2016 14:18
Օգոստոսի 29-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում պետական տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և ՀՀ ՊՆ ՌՈ տարածքային բաժինների աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստը:

Ռազմական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հրավիրվել էին նաև ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր ու ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են մարտական գործողությունների ժամանակ փոխհամագործակցության կազմակերպման հարցեր, ըստ ենթակայության` տրվել են համապատասխան հանձնարարականներ:

  • Տարածել