Հայ խաղաղապահները վերադարձել են հայրենիք

26 Օգոստոսի, 2016
Օրերս Հայաստան են ժամանել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախմբի զինծառայողները, ովքեր վերջին ամիսներին խաղաղարար առաքելություն են իրականացրել Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում:

Հայ խաղաղապահների հերթական զորախումբն առաքելության ընթացքում դրսևորել է մասնագիտական բարձր պատրաստվածություն և կարգապահություն, պատվով կատարել է առաջադրված խնդիրներն ու արժանացել վերադաս հրամանատարության բարձր գնահատանքին։

Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում իրականացվող խաղաղապահ առաքելություններին Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Հայ խաղաղապահներն առաքելությանը մասնակցում են Գերմանիայի զինված ուժերի հրամանատարության ներքո՝ Աֆղանաստանի հյուսիսային հրամանատարության կազմում:

  • Տարածել