Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր

23 Օգոստոսի, 2016 10:17
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով ԼՂՀ-ում է գտնվող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին օգոստոսի 22-ին ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

Հանդիպմանը, որին մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նույն օրը Արցախի Նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Լևոն Մնացականյանը այցելել են ԼՂՀ հարավարևելյան սահմանագծի հատվածներից մեկը, հանդիպել հրամանատարական կազմի հետ, ծանոթացել ծառայության ընթացքին և շփման գծում տիրող իրավիճակին:

  • Տարածել