3-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ

22 Օգոստոսի, 2016 17:36
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերում օգոստոսի 16-18-ին, 2016թ. ուսումնական պլանի համաձայն, անցկացվել են մարտավարաշարային պարապմունքներ:

Պարապմունքների ընթացքում զորամիավորման ենթակա ստորաբաժանումները գրանցել են բարձր արդյունքներ և կատարել են առաջադրված խնդիրները: Մարտավարաշարային պարապմունքների ավարտին զորամասերի հրամանատարները շեշտել են զինծառայողների մարտավարական-մասնագիտական բարձր պատրաստվածությունն ու մարտական պատրաստության գործընթացի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:

  • Տարածել