ՀՀ և ՌԴ ռազմական հաստատությունների միջև կկնքվի պայմանագիր

12 Հուլիսի, 2016 11:26
Հուլիսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության և Ռազմական համալսարանի ներկայացուցիչների պատվիրակությունը: Եռօրյա աշատանքային այցի նպատակն է երկկողմ բանակցություններին մասնակցելն ու 2016-2017թթ. ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ ԶՈՒ զինծառայողների` ՌԴ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում պատրաստման և վերապատրաստման լրացուցիչ պայմանագրեր կնքելը:

  • Տարածել