Ի գիտություն ԶԼՄ-ների ներկայացուցիչների

28 Հունիսի, 2016 15:15
Հունիսի 29-ին` ժամը 10.00-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ տեղի կունենա հիշատակի և ոգեկոչման արարողություն:

Արարողությանը կմասնակցեն ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները,  ՀՀ ՊՆ և ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, ԵԿՄ-ի, Արցախյան պատերազմի վետերանների միության, ՀԿ-ների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ:

Հիշատակի և ոգեկոչման արարողություններ կանցկացվեն նաև Կապան քաղաքում. ժամը 10.30-ին` Սուրբ պատարագ Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ժամը 11.30-ին` պսակադրության արարողություն Կապանի եղբայրական գերեզմանոցում և ժամը 12.00-ին` հուշ-ցերեկույթ Կապանի մշակույթի տանը:

Հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ հունիսի 29-ին և 30-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները կայցելեն անհայտ կորածների ընտանիքներ:

  • Տարածել