ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է զինվորական հոսպիտալ

13 Ապրիլի, 2016 11:43
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 12-ին կրկին այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Նախարարը զինվորական հոսպիտալի պետի և բժիշկների հետ տեսակցել է վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել ծանր վիրավորների վիճակին, բժշկական անձնակազմի հետ քննարկել է նրանց առողջության հարցն ու բուժման ընթացքը:

Նախարարը զրուցել է նաև զինծառայողների հետ՝  քաջալերել և մաղթել շուտափույթ ապաքինում:

  • Տարածել