Մամուլի հաղորդագրություն

7 Ապրիլի, 2016 13:22
Ապրիլի 6-ին` ժամը 10:35-ից մինչև 23:00-ն, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կիրառելով խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և 60 մմ ականանետեր, ակտիվ կրակոցներ են վարել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների և բնակավայրերի ուղղությամբ:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, հաշվի առնելով կրակի և զորքերի առաջխաղացման դադարեցման պայմանավորվածությունը, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

  • Տարածել