ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ԿՌԲՀ նորանշանակ պետին

1 Մարտի, 2016 15:52
Մարտի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում անցկացված խորհրդակցությանը և հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ԿՌԲՀ նորանշանակ պետ Սահակ Օհանյանին:

Շնորհակալություն հայտնելով ԿՌԲՀ նախկին պետ Արսեն Մելքոնյանին՝ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցած և ռազմաբժշկական համակարգում տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած Սահակ Օհանյանի մասնագիտական գիտելիքները, կազմակերպչական ջիղն ու աշխատանքային հարուստ փորձը կնպաստեն ԿՌԲՀ գործունեության արդյունավետության առավել բարձրացմանը, զինված ուժերում հիվանդացության ցուցանիշների նվազմանը, ինչպես նաև ռազմաբժշկական օղակում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների խստագույն վերահսկմանը` հատկապես զորակոչի կազմակերպման ընթացքում:

  • Տարածել