Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
8 Փետրվարի, 2016 11:25ՌՈՒՀ-երի ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ և ԼՂՀ 18-ից 23 տարեկան քաղաքացիները: ՀՀ ՊՆ պատվերով բուհերում հատկացված տեղերում կարող են ընդունվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դպրոցների, իսկ քոլեջում հատկացված տեղերում` միջին դպրոցների 2016 թվականի շրջանավարտները:
ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երի դիմորդները համապատասխան հաստատություններ պետք է ներկայացնեն «մաթեմատիկա» և «ֆիզիկա» առարկաների, իսկ ՌԴ և ՀԱՊԿ անդամ պետությունների դիմորդները` ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչություն, բացի նշվածից, պետք է ներկայացնեն նաև «ռուսերեն» առարկայի միասնական քննության վկայագիր:
Բուհերում և քոլեջում հատկացված տեղերի ընդունելության մրցույթն անցկացվելու է ընդհանուր հիմունքներով` ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված ընդունելությունների կարգերի համաձայն:
Ընդունելությանը մասնակցել ցանկացող դիմորդները փաստաթղթերի ձևակերպման համար մինչև 2016թ. մարտի 1-ը պետք է դիմեն բնակության վայրի զինկոմիսարիատներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 29-45-84, 29-45-73 հեռախոսահամարներով: