Սերժ Սարգսյանն ընդունեց Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչին

19 Դեկտեմբերի, 2006 00:00
Ս.թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Հայկե Ռենատե Փայչին:

Կողմերն անդրադարձան 2007թ. պաշտպանական համագործակցության ծրագրով նախատեցված երկկողմ միջոցառումներին` կարևորելով Գերմանիայի ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաների պատրաստումն ու վերապատրաստումը: Նշելով, որ 2006-ին երկրները համագործակցել են ոչ միայն պաշտպանական այլ նաև անվտանգության բնագավառում` նախարարը շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործում գերմանական կողմի մասնակցության համար: Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի մշակման գործում կողմերը կորևորեցին Գերմանիայի պաշտպանության նախարարության մասնագետների ապագա օժանդակությունը:
  • Տարածել