Պաշտպանության նախարարը ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին

17 Մայիսի, 2007 00:00
Ս.թ. մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էնթոնի Ջոն Ջեյմս Քենթորին:

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Կողմերը փաստեցին, որ ռազմական ոլորտում վերջին տարիների ընթացքում ամրապնդվել են համագործակցության կապերը, գրանցվել է առաջընթաց: Փաստելով Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը` Էնթոնի Ջոն Ջեյմը վստահություն հայտնեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կգրանցվեն նորանոր հաջողություններ: Անդրադառնալով ՀՀ զինված ուժերի փոխգործակցությանը խաղաղարար առաքելություններում` նախարարը կարևորեց սպայական կազմի լեզվի ուսուցումը և կադրերի պատրաստումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադառձան նաև մայիսի 22-ին ականազերծման կենտրոնում` անգլերեն լեզվի ուսուցման դասարանի բացմանը, խոսեցին ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների, ԱԳԳԾ շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ իրականացվող ծրագրերի մասին:
  • Տարածել