Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին:

25 Մայիսի, 2007 00:00
Ս.թ. մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին:

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Միքայել Հարությունյանն իր հերթին դեսպանին շնորհավորեց Վրաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ և կարևորեց պաշտպանության ու անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցությունը` հավաստիացնելով, որ Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն ավելի զարգացնելու հայ-վրացական բարեկամական հարաբերությունները: Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ` փաստելով երկու երկրների կողմից տարածաշրջանային կայունությանը միտված քաղաքականությունը: Կողմերն անդրադարձան նաև հայ-վրացական հարաբերությունների ջերմ բարեկամական բնույթին, որը լայն հնարավորություններ է ընձեռում դրանք ընդլայնելու, ինչպես նաև ռազմական ոլորտում գործնական հիմքերի վրա դնելու համար:
  • Տարածել