Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի դեսպանին

19 Հուլիսի, 2007 00:00
Ս.թ. հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Ռումինիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին Քրինա Ռոդիքա Պրունարիուին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստան-Ռումինիա հարաբերություններին, հատկապես` երկկողմ ռազմական համագործակցության 2007թ. պլանին, համաձայն որի այս տարի նախատեսվում է հայկական պատվիրակության այց Ռումինիա` զինված ուժերում քաղաքացիական տարրի ներմուծման, զինված ուժերից կրճատված անձնակազմի վերապատրաստման և նրանց` քաղաքացիական կյանք արձակելու, ինչպես նաև զորամասերի և ենթակառույցների փակման, զինամթերքի և ռազմական տեխնիկայի ոչնչացման ծախսերի գնահատման բնագավառներում ռումինական փորձին ծանոթանալու նպատակով: Քննարկվեցին նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող խնդիրներ: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:
  • Տարածել