Պաշտպանության նախարարը այցելեց Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան

1 Սեպտեմբերի, 2007 00:00
Ս.թ. սեպտեմբերի 1-ին` նոր ուսումնական տարվա առիթով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը այցելեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:

Շնորհավորելով ներկաներին Գիտելիքի օրվա կապակցությամբ` նախարարը կարևորեց վարժարանի դերը թե ապագա օրինակելի սպա և թե քաղաքացի դաստիարակելու գործում: Միքայել Հարությունյանը շրջայց կատարեց վարժարանի տարածքում, ծանոթացավ սաների սոցիալ–կենցաղային, զորանոցային պայմաններին:
  • Տարածել