Հաղորդագրություն մամուլի համար

4 Մարտի, 2008 00:00
Ս.թ. մարտի 4-ին, ժամը 05:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում` Մարտակերտից հյուսիս-արևելք, Լևոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորությամբ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով զինադադարի ռեժիմը, կրակ են բացել ԼՂՀ դիրքերի վրա, որի հետևանքով վիրավորվել է պաշտպանության բանակի ավագ լեյտենանտ:

Ադրբեջանական ուժերը գրավել են ԼՂՀ զինված ուժերի առաջնային պաշտպանական հենակետերից մեկը: ԼՂՀ զինված ուժերը պատասխան կրակ են բացել` հակառակորդին ստիպելով վերադառնալ նախկին դիրքերը: Ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ: Նույն օրը, ժամը 08:00-ի սահմաններում փոխհրաձգությունն ավելի ինտենսիվ բնույթ է կրել: Ժամը 15:40-ի դրությամբ հայկական ուժերը վերականգնել են նախնական դիրքերը: Իրավիճակը ներկայումս խաղաղ է, կրակոցներ չկան: Զինադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարն անմիջապես տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն է փոխանակվել նաև երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջև:
  • Տարածել