Միքայել Հարությունյանը նշանակվել է ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ

16 Ապրիլի, 2008 00:00
Ս.թ. ապրիլի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հրամանագիր է ստորագրել պահեստազորի գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Հայաստանի Հանրապե­տության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ նշանա­կելու մասին:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով, Միքայել Հարությունյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական:
  • Տարածել