ԲԱԺԻՆՆԵՐ
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
+374 10 287321
տարածել
հավանել
Notice: Undefined variable: article in /srv/www/htdocs/pages/www.mil.am/new/views/innerTimelineInfo.php on line 63
22 Ապրիլի 2015
Կրթական հնարավորություններ
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ և ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում ասպիրանտուրան ստեղծվել է 2009 թ. հոկտեմբերի 9-ի «ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում ասպիրանտուրա բացելու մասին» ՀՀ ԿԳ նախարարի հրամանի համաձայն:
ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանի 2010 թ. փետրվարի 8-ի հրամանով հաստատվել է «Քաղաքական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ հետբուհական ուսուցման կազմակերպման օրինակելի կրթական ծրագիրը:
ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ում ասպիրանտական ուսուցման համակարգի ներառումը նպատակ ունի խթանելու և ընդլանելու ԱՌՀԻ-ում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության տեսանկյունից իրականացվող Ազգային անվտանգության հիմնախնդիրների, այդ թվում նաև միջազգային հարաբերությունների զարգացման միտումների գիտական ուսումնասիրություններն ու գնահատումները, ինչպես նաև ձևավորելու Ազգային անվտանգության և միջազգային հարաբերությունների քաղաքագիտության մասնագիտությամբ առաջնակարգ մասնագետ հետազոտողների անհրաժեշտ միջավայր:
ԱՌՀԻ-ի ասպիրանտուրան ավարտել և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան են են ստացել երեք ասպիրանտ, գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ մեկ դոկտորանտ:
ԱՌՀԻ-ի գիտական խորհրդի կազմում են գիտությունների յոթ դոկտորներ և ինը թեկնածուներ: Գիտխորհրդի նախագահը ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հայկ Քոթանջյանն է: Գիտխորհուրդը քննարկում և հավանության է արժանացնում ԱՌՀԻ-ի գիտական գործունեության ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև հաստատում է ԱՌՀԻ-ի ասպիրանտների և դոկտորանտների ատենախոսական թեմաներն ու գիտական ղեկավարներին: